10 05 2024

Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան



Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահի հետ իր հանդիպումների մասին ասեկոսեներին․

«Մարդիկ ստեղծեցին այդ միֆը։ Ես Ռոբերտ Քոչարյանին՝ երկրորդ նախագահին, կյաքումս մի անգամ եմ հանդիպել, 2001 թվականին, Սևանի թերակղզում, երբ վեհափառի հետ այցելել էին Վազգենյան դպրոց։ Հանդիպել եմ ընդամենը 5 րոպե»։

Հարցին, թե այս օրերին հանդիպում չե՞ք ունեցել, պատասխանեց․ «Եթե ես որևէ մեկի հետ հանդիպեմ, թաքցնելու բան չունեմ»։

Լրագրողների դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժն ասում է, որ հանդիպել են, պատասխանեց․ «Երեկ չտեսա՞ք, ես գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում են` գնացել եմ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են, ի՞նչ ասեմ, ամեն ինչ սուտ է էս մարդկանց մոտ, իրենք էլ են սուտ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ